Ընդհանուր դրույթներ

Ընդհանուր դրույթներ

Կարևոր

Մուտք գործելով www.OnShop.am ինտերնետային կայք, Դուք ընդունում եք հետևյալ դրույթներն ու պայմանները, որոնք սահմանում են գնորդի կողմից հեռակա կարգով ինտերնետ խանութի միջոցով ապրանքներ ձեռք բերելու կարգն ու պայմանները: Խնդրում ենք ուշադիր կարդացեք բոլոր մանրամասները: Ողջ տեսականին և նրանց տարբերակները, որը ցուցադրված է OnShop.am կայքում, հանդիսանում են OnShop.am -ի սեփականությունը:

    OnShop.am ինտերնետային կայք մուտք գործելով, ուսումնասիրելով, օգտագործելով և ինտերնետ խանութից ապրանք պատվիրելով Դուք վստահեցնում եք կազմակերպությանը, որ նպատակադրված եք ձեռք բերել ապրանքները: OnShop.am -ը իրավունք ունի փոփոխություններ կատարել ընդհանուր դրույթներում և պայմաններում ցանկացած ժամանակ և առանց դրա մասին նախապես տեղեկացնելու:  

Առաքում

Առկա են առաքման 3 տեսակ՝

1․Փոստային առաքում
Այս տեսակի առաքումը կատարվում է անվճար Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է՝ 1, իսկ Երևանից դուրս 2-ից 3 աշխատանքային օրերի ընթացքում։ «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։

2․Առաքչի միջոցով

Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ 500 դրամ։ Կարատվում է միայն Երևանում, նույն կամ հաջորդ օրը, կախված պատվերի ձևակերպման ժամից։

3․ Առաքչի միջոցով՝ շտապ
Այս տարբերակը նույնպես առաքվում է առաքչի միջոցով, սակայն կատարվում է շտապ, պատվերը ձևակերպելուց անմիջապես հետո, առավելագույնը 2 ժամվա ընթացքում։ Այս առաքման տեսակը նույնպես վճարովի է, արժեքը՝ 1200 դրամ։

Վճարում և վճարման միջոցներ

Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝  ArCa, eDram, Visa։ Առկա է նաև «վճարել կանխիկ» տարբերակը, որը գործում է ինչպես առաքչի, այնպես էլ փոստի միջոցով առաքման դեպքում և հնարավորություն է տալիս առձերն կատարել վճարումը։

Ապրանքի վերադարձ և փոխանակում

Փոխանակման ենթակա ապրանքներ:  Փոխանակման ենթակա են մեզ մոտ գնված բոլոր ապրանքները, եթե նշված ապրանքը անսարք է, կամ չի համապատասխանում կայքում բերված նկարագրությանը: Եթե ապրանքը որևէ պատճառով դուր չի եկել սպառողին ապա ապրանքը կարող է վերադարձվել:

Փոխանակման ժամկետները: Սպառողն իրավունք ունի վերադարձնել պատշաճ որակի ապրանքը 2 օրվա ընթացքում` չհաշված գնման օրը:

Փոխանակման նախապայմանները: Պատշաճ որակի ապրանքը փոխանակվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել (բացառությամբ՝ մարտկոցների, լիցքավորիչերի) և եթե պահպանված են դրա ապրանքատեսքը և սպառողական հատկությունները:


Վերադարձի ենթակա ապրանքներ։ Վերադարձի ենթակա է OnShop-ում գնված ցանկացած ապրանք, եթե պահպանված են դրա ապրանքատեսքը և սպառողական հատկությունները:

Վերադարձի նախապայմաններ։ OnShop.am-ից գնված, վերադարձի ենթակա ցանկացած ապրանք կարող է լինել նաև օգտագործված, սակայն չունենա արտաքին վնասվացքներ և չլինի փչացրած կամ կոտրած։

Վերադարձի ժամկետներ։ OnShop.am-ից գնված ապրանքը ենթակա է վերադարձի այն ստանալուց հետո երկու աշխատանքային օրերի ընդացքում։

Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը: Հայփոստի միջոցով գնված ապրանքների վերադարձը իրականացվում է սպառողի միջոցներով, իր իսկ նախընտրած տարբերակով:

 

 

Գումարի վերադարձ: Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդի կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:

Պատասխանատվություններ
ա
) Կազմակերպությունը պատասխանատու է վաճառված իրի սարքին և լիարժեք լինելու համար։
բ) Պատասխանատու է կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար, եթե առաքանու մասին տեղեկատվությունը բացակայում է «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում։

գ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի համապատասխան բաժնում կա հստակ տեղեկատվություն պատվիրված առաքանու տվյալ փոստային բաժանմունք առաքված լինելու մասին։
դ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով առաքանին երրորդ անձին ուղարկվելու կամ հանձնվելու համար։
ե) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքանու այն ուշացումների համար, որոնք տեղի են ունեցել  «Հայփոստ» ՓԲԸ-ի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։