Օգտվողի համաձայնագիր

Ընդհանուր դրույթներ

Կարևոր

Մուտք գործելով www.Varpetanz.com ինտերնետային կայք, Դուք ընդունում եք հետևյալ դրույթներն ու պայմանները, որոնք սահմանում են գնորդի կողմից հեռակա կարգով ինտերնետ խանութի միջոցով ապրանքներ ձեռք բերելու կարգն ու պայմանները: Խնդրում ենք ուշադիր կարդացեք բոլոր մանրամասները:

 Varpetanz.com -ը իրավունք ունի փոփոխություններ կատարել ընդհանուր դրույթներում և պայմաններում ցանկացած ժամանակ և մեկ օր առաջ նախապես ծանուցելով գրանցված օգտարերեի նշված էլ. Հասցեներին:

Varpetanz-ը հարթակ է , որտեղ մեկտեղվել են լավագույն վարպետները: Դուք կարող եք պատվիրել ապրանքներ կայքում ներկայացված նմուշների օրինակով, որոնք լինելով ձեռքի աշխատանք կարող են տարբերվել: Եթե ունեք հստակ նախասիրություններ, ապա գրանցվեք մեր կայքում և info@varpetanz.com էլ. փոստին գրեք մեզ, թե կոնկրետ ինչ բնութագրերով ապրանք եք ցանկանում: Մենք կապ կհաստատենք ձեզ հետ և կքննարկենք մանրամասները:

Գնման ընթացակարգը և ստացման կարգը:

Գնում կատարելու համար անհարժեշտ է.

-Ուշադիր կարդալ տվյալ համաձայնագիրը,

-Գրանցվել կայքում, չգրանցվելու դեպքում հնարավորություն չեք ունենա ստուգել ձեր պատվերը, նաև հնարավոր է չկարողանաք օգտվել կայքի կողմից առաջարկվող ամբողջ ծառայությունների փաթեթից:

-Ուշադիր լինել պատրաստման և առաքման ժամկետներին,

-Եթե տվյալ ապրանքը առաջարկում է ընտրել կոնկրետ պարամետր, ապա պետք է ընտրել (օրինակ, մատի չափս և այլ անհատական պարամետրեր)

- Հավաքել զամբյուղում ձեր նախընտրած ապրանքները,

-Կատարել վճարում,

-Պատվերը հաստատվում է գումարի ստացումից հետո,

-Պատվերի մշակումից հետո ձեր նշած էլեկտրոնային հասցեին անմիջապես, կստանանք պատվերը հաստատող էլ. Նամակ,

-Պատվերի հատատումից հետո Կազմակերպությունը կառաքի ապրանքը ձեր նախանշած տարբերակով և ձեր էլեկտրոնային հասցեին կուղղարկվի համապատասխան տեղեկություն, որտեղ ձեզ կտրվի բեռնային հրամանը, որի միջոցով դուք կհսկեք ձեր ապրանքի գտնվելու վայրը,

-Ապրանքը կհանձվի ձեզ ձեր նախանշած հասցեում:

-Ապրանքի սեփականության իրավունքը փոխանցվում է գնորդին Երևանում ապրանքը առաքող կազմակերպության հանձնելու պահին

-Դուք պարտավոր եք ուշադիր զննել պատվիրված ապրանքը և նոր ստորագրել հանձնաման ընդունման ակտերը

-Ապրանքի վրա հայտնաբերելով թերություններ, անսարքություններ, կոտրվածքներ՝ խնդրում ենք ակտի համապատասխան դաշտում նշում կատարել, հակառակ դեպքում մենք չենք կարող հետ վերադարձնել ձեր գումարը:

Անձնական էջի գրանցման պայմանները:

-Անձնական էջում արգելվում է կեղծ տվյալների գրանցումը: Նմանատիպ դեպքերի բացահայտման ժամանակ կայքը կարող է ինքնուրույն և առանց զգուշացման արգելափակել ձեր անձնական էջը:

-Երբեմն կարող է կարիք լինել կապնվել Գնորդի հետ և այդ իսկ պատճառով դուք ձեր անձնական էջում պարտավոր եք թողնեք ձեր կոնտակտները` անուն, էլ. Հասցե, առաքման հասցե:

-Կայքը երաշխավորում է ձեր տրամադրած տեղեկությունների անվտանգությունը և գաղտինությունը:

-Առանց ձեր իմացության ձեր տվյալները չի փոխանցվի ոչ մի կազմակերպության:

-Կայքը համագործակցում է միայն այն գործընկերների հետ, ովքեր նույնպես երաշխավորում են ձեր անձնական տվյալների գաղտնիություն և անվտանգությունը:

-Կայքի անխափան աշխատանքը և բարխիղճ օգտատերերի տվյալների անվտանգությունը ապահովելու համար մենք կարող ենք ձեր անձնական էջում նշված տվյալների միջոցով ստուգել օգտատերի իսկությունը:

Օգտատիրոջ իրավունքերը և պարտականությունները:

Այցելելով կայք և օգտվելով նրանում առաջարկվող ծառայութուններից դուք չպետք է.

-Խախտեք կամ շրջանցեք կայքի օգտվողի համաձայնագրի դրույթները:

-Դուք չպետք է գրացնվեք մեր կայքում, եթե ձեզ օրենքով արգելված է գնում կատարել կամ եթե նպատակադրված չեք վճարել:

-Ձեռնարկել ցանկացած գործողությանն, որը կարող է հանգեցնել հետադարձ կապի համակարգերի կամ վարկանիշների վնասմանը:

-Առանց մեր համաձայնության փոխանցելու ձեր Varpetanz- ի հաշիվը (այդ թվում, հետադարձ կապի) եւ օգտվողի ID- ն ուրիշ կողմի:

-Տարածել վիրուներ, կամ կատարել ցանկածած գործողություն, որը կարող է վնաս պատճառել կայքին:

-Առանց կայքի թույլտվության մեր Ծառայություններից օտվելու համար օգտագործել ցանկացած ռոբոտ, տվյալների հավաքագրման եւ որոնման գործիքներ կամ այլ ավտոմատացված միջոցներ:

-Առանց Կայքի օգտատերերի համաձայնության նրանց մասին տեղեկատվություն հավաքել:

-Գնորդի հետ խնդիրների առաջացման ժամանակ կայքը կվերլուծի տվյալ գնորդի պատմությունը և կկայացնի հնարավորինս մեղմ և փոխշահավետ որոշում:

Առաքում

Առկա են առաքման 3 տեսակ՝

  1. Փոստային ավճար առաքում
    Այս տեսակի առաքումը կատարվում է անվճար ՀՀ՝ «Հայփոստ» ՓԲԸ կազմակերպության միջոցով։ Երևանի տարածքում առաքումը կատարվում է՝ 2-4, իսկ Երևանից դուրս 3-ից 7 աշխատանքային օրերի ընթացքում։ «Հայփոստ» ՓԲԸ կայքի համապատասխան բաժնում հնարավորություն է տրվում հետևել Ձեր պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։
  2. Փոստային վճարովի առաքում

Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ կախված է ապրանքի գնից և քաշից: Հաճախորդը իրավունք ունի ընտրելու մեր կողմից առաջարկվող սուրհանդակային ծառայություններից մեկը կամ ՀՀ տարածքից բեռնափոխադրում/առաքում իրականացնող այլ օպերատորների ծառայությունից: Նրան հնարավորություն է տրվում հետևել պատվերի առաքման ընթացիկ կարգավիճակին, տրամադրված բեռնային համարով։

        3.Առաքչի միջոցով

          Առաքման այս տեսակը վճարովի է, արժեքը՝ 2000 դրամ։ Կարատվում է միայն  Երևանում, նույն կամ հաջորդ օրը, կախված պատվերի ձևակերպման ժամից։

Վճարման միջոցներ

Կայքում հասանելի են հետևյալ վճարման եղանակները՝ ArCa, eDram, Visa, Master։ Առկա է նաև «վճարել կանխիկ» տարբերակը, որը գործում է միայն առաքիչի, միջոցով առաքման դեպքում:

 

Ապրանքի վերադարձ և փոխանակում

Կայքում տեղադրված բոլոր ապրանքների և դրանց առուվաճառքի, առաքման ու դրա հետ կապված այլ իրավահարաբերությունների նկատմամբ տարածվում է ՀՀ օրենսդրությունը: Ձեր շահերը պաշտպանված են «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներով:

Կայքում պարտաստի ապրանքներ չկան: Դրանք պատրաստվում են կամ հատուկ ձեր պահանջներին համապատասխան, կամ էլ` անհատականացված:

 

Վերադարձի ենթակա ապրանքներ։ Վերադարձի ենթակա են Varpetanz.com -ում գնված ցանկացած ապրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Վերադարձի տեսակները և պայմանները։ Varpetanz.com-ից գնված, ապրանքները կարող են վերադարձվել 2 դեպքում:

  1. Եթե ապարնքը վնասված է կամ ունի թերություններ: Այս դեպքում կայքը իր հաշվին կատարում է ապրանքի վերադարձը: Ապրանքի վերադարձից հետո ձեր ցանկացած տարբերակով ապրանքը կամ փոխվում է պատշաճ ապրանքով, կամ գումարը հետ է վերադարձվում:
  2. Սպառողն իրավունք ունի փոխարինելու կամ վերադարձնելու պատշաճ որակի ապրանքն իրեն հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում:Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը մեզնից ձեռք բերելու մասին ապացույցներ:
  3. Գումարի վերադարձ: Մինչև ապրանքի առաքման գործընթացը պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է հաճախորդին կողմից նշված հաշվեհամարին կամ կանխիկ: Գումարը հաշվեհամարին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 օրվա ընթացքում:

 

Պատասխանատվություն
ա) Կազմակերպությունը պատասխանատու է վաճառված իրի սարքին և լիարժեք լինելու համար։
բ) Պատասխանատու է միայն իր մեղքով կորած, չառաքված և հասցեատիրոջը չհասած պատվերի համար:

գ) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում, այն դեպքում, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի (կամ այլ առաքողի)համապատասխան բաժնում կա հստակ տեղեկատվություն պատվիրված առաքանու տվյալ փոստային բաժանմունք առաքված լինելու մասին։
դ) Պատասխանատվություն չի կրում պատվիրատուի կողմից սխալ լրացրած պատվերի հայտի, հասցեի սխալ տրամադրման պատճառով առաքանին երրորդ անձին ուղարկվելու կամ հանձնվելու համար։
ե) Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում առաքանու այն ուշացումների համար, որոնք տեղի են ունեցել «Հայփոստ» ՓԲԸ-ի կամ առաքողի ոչ ճշգրիտ աշխատանքի հետևանքով։